Տպել
24.02.2016
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 24-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Էլինար Վարդանյանն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են նոր որակով եւ բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի քանի խնդրահարույց դրույթներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի հավատարիմ ու կայուն գործընկերը:

Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից օրեր առաջ կազմակերպված խորհրդարանական լսումները «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Դեսպանը նշել է, որ երկար ժամանակ համագործակցել են ՀՀ կառավարության հետ վերոնշյալ օրենքի նախագծի մշակման առնչությամբ: Նա ընդգծել է, որ ընդունման դեպքում այդ օրենքը կբավարարի Հայաստանի քաղաքացիական հասարակության պահանջներն ու հետաքրքրությունները: Նա հավելել է, որ իր երկիրը ողջունում է ՀՀ արդարադատության նախարարության ու քաղաքացիական հասարակության դրական ներգրավվածությունը եւ խրախուսում է հետագա քննարկումները քաղաքացիական հասարակության եւ Ազգային ժողովի միջեւ` մինչ ընդունումը օրենքի նախագծի շուրջ լիակատար համաձայնության գալու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ՄԻՊ գրասենյակի գործունեությանը, ՀՀ ընտրական օրենսգրքին, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների բարձրացման հարցին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...