Տպել
18.02.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության պաշտպանության եւ անվտանգության ծրագրի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ծրագրի ներկայացուցիչներին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակություն - խորհրդարան կապի ամրապնդման կարեւորությունն ու այդ համատեքստում ներկայացրել հանձնաժողովի կողմից կատարված եւ նախատեսված աշխատանքները: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է սահմանադրական փոփոխություններից հետո պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում նոր օրենսդրության ձեւավորման գործընթացը եւ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարները եւ փոխադարձ հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...