Տպել
16.02.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
1 / 4

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մի խումբ ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով. մոտ երկու ժամ տեւած եւ անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային առանցքային խնդիրներին, հայ-թուրքական, ռուս-թուրքական հարաբերություններին եւ դրանց ազդեցությանը Հայաստանի վրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, սահմանադրական բարեփոխումներին եւ դրա ազդեցությանը ՀՀ արտաքին քաղաքականության վրա եւ այլն:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, եւ Լեռնային Ղարաբաղը չի կարող երբեւէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր:

ԱԺ փոխնախագահը, կարեւորելով երիտասարդ սերնդի հետ նման հանդիպումները, ուսանողներին հորդորել է լինել նպատակասլաց եւ երբեք չհուսահատվել դժվարություններից, զբաղվել գիտելիքների անընդմեջ կատարելագործմամբ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է քրիստոնեական արժեքային համակարգի պահպանությունն ու դրա անաղարտ փոխանցումը սերունդներին:


16.02.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 16-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է Հրանտ Բագրատյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմ...

16.02.2016
Խորհրդարանական լսումներ` «Դեղերի մասին» եւ կից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 16- ին կազմակերպել էր «Դեղերի մասին» եւ կից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության, դեղ արտադրող, ներկրող եւ իրացնող կազմ...