Տպել
15.02.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը: