Տպել
09.02.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Միջազգային ճանաչման արժանացած Ձեր աշխատանքների ու աշխատությունների շնորհիվ գիտությունը հարստացել է հիմնարար հետազոտություններով եւ հայտնագործություններով: Ծանրակշիռ է Ձեր գիտական վաստակը հատկապես մեքենագիտության եւ ռոբոտատեխնիկայի ասպարեզում,իսկ Ձեր հարուստ գիտամանկավարժական գործունեությամբ նպաստել եք գիտական մտքի առաջընթացին եւ Հայաստանում ճարտարագիտական կրթության զարգացմանը:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, նոր հաջողություններ եւ ամենայն բարիք»: