Տպել
29.12.2015
Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Տավուշի մարզի հյուսիսարեւելյան ուղղության վրա գտնվող սահմանապահ հենակետեր եւ պաշտպանական դիրքեր:

ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինծառայողների առօրյային, մարտական հենակետերի պատրաստականությանը, դիրքային ապահովվածությանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է. «Խաղաղության ճանապարհը հարթողները սահմանապահներն են: Ես տարիներ շարունակ հենակետեր եմ այցելում՝ հպարտանալու  մեր զինվորներով: Աստված տա, որ հաջորդ սերունդը ծառայի լիակատար խաղաղության պայմաններում»:

Ազգային ժողովի նախագահի հետ ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում զինծառայողները նշել են, որ հայ մարտիկները զգոն են եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողություններով լռեցնելու նրա կրակահերթերը:

Նոր տարվա նախօրեին Աժ նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց տոկունություն, ոգու արիություն եւ խաղաղ ծառայություն: