Տպել
28.12.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին
1 / 23

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ամանորյա տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմին: Նա շնորհավորել է ԱԺ աշխատակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց աշխատանքային նորանոր հաջողություններ, ընտանեկան բարեկեցություն, երկրին՝ խաղաղություն: «Ցանկանում եմ, որ աշխատակազմի աշխատանքը գնահատվի ոչ միայն ձեզանից յուրաքանչյուրի կողմից, այլ օրինակ ծառայի մեր մյուս աշխատակիցների համար»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԱԺ նախագահի հուշամեդալով, ԱԺ պատվոգրով եւ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են խորհրդարանի բազմաթիվ աշխատակիցներ:


28.12.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ...