Տպել
21.12.2015
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը
1 / 2

«Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք, վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով եւ հակառակորդին հասցնելով կորուստներ, նրան ետ է շպրտել ելման դիրքեր:

Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարեւանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաեւ այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ զինված ուժերը բազմիցս են ապացուցել, եւ որը շատ ավելի ցավագին կլինի նրա համար: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետեւանքով, ունենք նաեւ կորուստներ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը»,-ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:


21.12.2015
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի դիվերսիաների հետեւանքով զոհված հերոսների հիշատա...

21.12.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 21-ին մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով ֆուտբոլիստին, մաղթել է ն...