Տպել
16.12.2015
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Դեկտեմբերի 16-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են 2015 թվականի նոյեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ փաստաթղթով նախատեսվում է, որ Եվրասիական զարգացման բանկը 20 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 300 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ ուղղված հիմնական կարճաժամկետ եւ միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաեւ տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը:

Պատգամավորները նաեւ քննարկել են 2015 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Երեւան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նա նշել է, որ համաձայնագրի նպատակն է երկու պետությունների ժողովուրդների կրթության եւ մշակույթի զարգացման գործում ստեղծել փոխգործակցության համար առավել բարենպաստ պայմաններ: Համաձայնագիրը մասնավորապես կնպաստի գիտական եւ նորարարական գործունեության իրականացմանը, համալսարանում սովորողների կրթական, գիտական եւ արտադրական պրակտիկայի կազմակերպմանն առաջատար ուսումնական եւ գիտական կենտրոններում:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


16.12.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, որից հետո պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխ...

16.12.2015
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Երուսաղեմում եւ Թել Ավիվում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Իսրայելի պետության Կնեսետի պաշտոնական հրավերով այցելել է Երուսաղեմ եւ Թել Ավիվ: Պատվիրակության կազմում եղել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Կարեն Սարիբեկյանը, ինչպես ...

16.12.2015
Հանդիպում Ազգային ժողովում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամներ Կարինե Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Մանյա Քլեմենչիչի հետ, որին ուղեկցում էր ՀՀ կր...