Տպել
10.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին:
 Կազմակերպության անդամները Երեւան են այցելել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի հրավերով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այս տարվանից անդամակցում է միջազգային ուսանողական կառույցին: Նշենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության հավաքին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ քսան երկրի պատվիրակներ:

Ողջունելով եվրոպացի ուսանողներին  խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Ազգային ժողովում ներկայացված երեք կուսակցություններ ԵԺԿ անդամ են: ԱԺ նախագահը կարեւորել է ուսանողների ներգրավվածությունը ժողովրդավարական կառույցներին եւ նշել, որ ծանոթ է կազմակերպության ծրագրերին եւ հայ ուսանողների հետ համագործակցության հեռանկարներին:

ԱԺ նախագահի խոսքով՝ մեծ դերակատարություն ունեն երիտասարդները երկրի կայացման, պետականաշինության ու հզորացման գործում: Խոսելով հայ երիտասարդների մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանի քաղաքական օրակարգում մեծ տեղ է հատկացված երիտասարդությանը: Պետական կառավարման տարբեր բնագավառներում աշխատում են բանիմաց ու կիրթ երիտասարդներ»: ԱԺ նախագահի կարծիքով՝ աշխարհին անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր մտածողություն, որոնք ստեղծողն ու իրականացնողը երիտասարդներն են:

Խոսելով օրեր առաջ Հայաստանում կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ պետությունն անցում է կատարում ավելի ժողովրդավարական մոդելի, եւ մեծ հնարավորություններ են ստեղծվում երիտասարդների համար՝ մասնակից դառնալու երկրում կատարվող կարեւորագույն իրադարձություններին, պետականաշինության գործընթացին:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Սահմանադրության փոփոխություններին, երկրում իրականացվող երիտասարդական ծրագրերին, երիտասարդների ներգրավվածությանը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին:


10.12.2015
Ազգային ժողովը ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտել է նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նախատեսվում է գումարել ԱԺ արտահերթ ն...

10.12.2015
Բաց դաս խորհրդարանում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հանդիպումից առաջ հյուրերը նախ շրջել...

10.12.2015
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում ասվում է.«Սրտի խոր ցավով տեղեկացա փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան մասին: Գեորգ Բրուտյանն արդի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն դեմքն էր, ավանդույթ շարունակող ու ավանդույթ ստեղծող,...