Տպել
08.12.2015
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 1

Դեկտեմբերի 8-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովն Արա Բաբլոյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Զեկուցողը նշել է, որ նախագծով սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները? որպես նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական եւ ֆինանսական մատչելիության ոլորտում արդարության ապահովությունը, առաջին անգամ սահմանվում է դեղերի գների՝ պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը:

Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ օրենսդրորեն կարգավորվում են դեղերի շրջանառության բոլոր փուլերը. դեղի ստեղծումից մինչեւ գովազդ եւ իրացում:

Սահմանվում են նաեւ դեղերի գրանցման համար նախակլինիկական եւ կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջները, արգելքները եւ կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման, մերժման, դադարեցման ընթացակարգերը, սահմանվում են դեղերի պետական գրանցման հիմնական սկզբունքները, մեխանիզմները, պետական գրանցմանը ներկայացվող նորացված պահանջները:

Առողջապահության փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենքով սահմանվում են դեղերի ներմուծմանը եւ արտահանմանը, ներմուծման եւ արտահանման հավաստագրեր տրամադրելուն ներկայացվող պահանջները, ներմուծելու ընդհանուր կանոնները, կարգավորվում են դեղատնային գոծունեությանն առնչվող պահանջները, սահմանվում են դեղերի գրանցումները:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ դեղերի ոլորտն ուսումնասիրելու նպատակով արդեն մի քանի ամիս է, ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի աշխատանքներին մասնակցել են պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներ, դեղ ներկրող եւ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ: Բազմաթիվ առաջարկներ, ըստ նրա, ձեւավորվել են հենց այդ աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրությունների արդյունքում:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են փաթեթի վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք կքննարկվեն մինչ երկրորդ ընթերցում:

Փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


08.12.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Դեկտեմբերի 8-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով մեկ համաձայնագիր՝ 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հ...

08.12.2015
Հերթական բաց դասն Ազգային ժողովում անցկացրել է Հերմինե Նաղդալյանը
Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հյուրընկալել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված` Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի հիմնական դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին: Հանդիպումի...

08.12.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ
Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ողջ աշխատակազմին ու շրջանավարտներին` բուհի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ: Այս հոբելյանի հետեւում հարուստ տարեգրություն ...