Տպել
05.12.2015
Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակության հանդիպումները խորհրդարանում
1 / 6

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակության հետ, որը գլխավորում է Շվեյցարիայի ներկայացուցիչ Անդրեաս Գրոսը: Այնուհետեւ պատվիրակության անդամների հետ հանդիպել է նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առնչվող հարցեր: Ներկայացվել է հանրաքվեի նախապատրաստման գործընթացը, անդրադարձ է կատարվել քարոզարշավի ընթացքում հանրության համար սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը ծանոթանալու բավարար հնարավորությունների ընձեռնմանը: Կարեւորվել է հանրաքվեի արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը եւ այդ հարցում առանձնակի արժեւորվել դիտորդական առաքելությունների դերը:


05.12.2015
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության հանդիպումներն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը դիտարկելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ ՄԽՎ դիտորդները՝ Ակրամշո Ֆելալիեւի ղեկավարությամբ: Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած խմբի անդամները դեկտեմբերի 5-ին հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի...