Տպել
04.12.2015
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 7-10-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 8 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 200 հարց, 37 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 7-10-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի նիստում:


04.12.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Դեկտեմբերի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում խորհրդարանական աշխատանքների ընթացքին ...

04.12.2015
Ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:30-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահի հրավերով դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիեւի մամուլի ասուլի...

04.12.2015
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Դեկտեմբերի 4-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում ...

04.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Գալուստ Սահակյանը ողջունել է նորանշանակ դեսպանին Ազգային ժողովում եւ շնորհավորել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան նշանակվելու կա...