Տպել
04.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Գալուստ Սահակյանը ողջունել է նորանշանակ դեսպանին Ազգային ժողովում եւ շնորհավորել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը եւ կարեւորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում դեսպանների դերը՝ հորդորել է նորանշանակ դեսպանին ջանքեր գործադրել առավել զարգացնելու առկա հարաբերությունները:
 Գալուստ Սահակյանը նշել է. «Հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում. երկկողմ տնտեսական հարաբերություններում դրական տեղաշարժ է գրանցվել»:

Ազգային ժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների խորհրդարանների պատգամավորական խմբերի գործունեության վերաբերյալ: ԱԺ նախագահի խոսքով՝ խորհրդարանական մակարդակով երկխոսությունը խթանում է համագործակցությունը բոլոր բնագավառներում:

Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է հայ-իրանական համատեղ ծրագրերին եւ հույս հայտնել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իր գործունեությամբ կնպաստի դրանց իրականացմանը եւ նոր ծրագրերի նախագծմանը: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ ինչպես միշտ խորհրդարանը կհամագործակցի իրանական դեսպանության հետ եւ կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը:

Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է իր դիվանագիտական առաքելությունն սկսել Հայաստանում: Ըստ նորանշանակ դեսպանի՝ պետք է նպաստել հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների առավել խորացմանը եւ բոլոր բնագավառներում համագործակցության զարգացմանը:

Դեսպանը ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում իրականացվելիք ծրագրերը, ընթացքի մեջ գտնվող նախագծերը, որոնք իրականացվում են առողջապահության, կրթության, մշակույթի եւ տնտեսության ոլորտներում:

Սեյեդ Քազեմ Սաջադին, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշել է, որ հետամուտ կլինի խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության եւ փոխայցելությունների ակտիվացմանը:



04.12.2015
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 7-10-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախա...

04.12.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Դեկտեմբերի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում խորհրդարանական աշխատանքների ընթացքին ...

04.12.2015
Ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:30-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահի հրավերով դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիեւի մամուլի ասուլի...

04.12.2015
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Դեկտեմբերի 4-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում ...