Տպել
24.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը (նոյեմբերի 24-28-ը), ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը (նոյեմբերի 24-25-ը), Արտակ Դավթյանը (նոյեմբերի 24-27-ը), Խոսրով Հարությունյանը (նոյեմբերի 23-26-ը), Հայկ Բաբուխանյանը (նոյեմբերի 25-28-ը) եւ Ռուբիկ Հակոբյանը (նոյեմբերի 25-28-ը):

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 46-րդ լիագումար նստաշրջանի, ինչպես նաեւ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 24-28-ը Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Հովհաննես Մարգարյանը, Միքայել Մելքումյանը (նոյեմբերի 25-28-ը) եւ Արամ Մանուկյանը (նոյեմբերի 25-28-ը):


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...