Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 18-ին խորհրդարան էին այցելել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները:
Մարզի դպրոցականները խորհրդարան էին այցելել Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ` Գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում:
Հանդիպումից առաջ այցելուները շրջել են օրենսդիր մարմնի շենքում, ներկա են եղել նիստերի դահլիճում ընթացող բյուջետային քննարկմանն ու հետեւել պատգամավորների աշխատանքին:
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խորհրդարանական բաց դասին ներկա է եղել նաեւ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:
Ողջունելով աշակերտներին` փոխնախագահը խոսել է հայրենասիրական դաստիարակության, կրթության, ազգային մտածողության եւ բարոյական արժեքների մասին:
Ջերմ եւ ակնկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ժամանակ աշակերտներն իրենց հուզող հարցերն են հղել Էդուարդ Շարմազանովին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են արտագաղթին, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին, սահմանային լարվածությանը եւ սահմանադրական փոփոխությունների ընթացակարգին:
Այցի ավարտին աշակերտներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
Շարունակվել է եկող տարվա պետական բյուջեի վերաբերյալ քննարկումն ԱԺ քառօրյա նիստում
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից նախորդ նիստում արտահերթ քննարկված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորներն ԱԺ նախագահ Գ...
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Ռայնհարդ Քրումին, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի վարիչ Դիթմար Դիրմոզերին եւ «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» Հ...
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է ՀԱՊԿ-ի անալիտիկ ասոցիացիայի ղեկավար Իգոր Պանարինի եւ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ժամանակակից աշխարհում եւ հատկապես նոր սպառնալիքների պարագայում, անդրադարձ...
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցերը Երեւանի դպրոցներ
Նոյեմբերի 17-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը շարունակել է այցերը Երեւանի ավագ դպրոցներ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Հանձնաժողո...