Տպել
13.11.2015
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիին՝ Բեյրութում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ:

«Ձերդ գերազանցություն,

Խոր վշտով տեղեկացա Բեյրութում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը բազմաթիվ մարդկանց մահվան եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ դարձավ:

Խստորեն դատապարտելով բարբարոսական ահաբեկչական գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...