Տպել
05.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 5-6-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ավագ պաշտոնյաների հանձնաժողովի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի համատեղ նիստի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 4-6-ը Ստամբուլ (Թուրքիա) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստին, ինչպես նաեւ Հունաստանի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Կրոնական եւ մշակութային բազմակարծությունն ու խաղաղ գոյակցությունը Մերձավոր Արեւելքում» թեմայով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 17-20-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...