Տպել
30.10.2015
ԱԺ նախագահը պարգեւատրել է Այգեկ գյուղի դպրոցի տնօրենին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 30-ին կրթության բնագավառում ունեցած վաստակի ու երկարամյա մասնագիտական գործունեության համար եւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվոգրով պարգեւատրել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանին:

Շնորհավորելով տիկին Արիստակեսյանին եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ առանձնակի մոտեցում ունի մանկավարժների հանդեպ: Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է աջակից լինի ուսուցչին, քանի որ մանկավարժն է կարողանում ապագայի հորիզոններ կերտել եւ հասարակության ու պետության համար արժանի քաղաքացի դաստիարակել: