Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 16-րդ տարելիցը: Ողբերգական իրադարձության տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ 1999-ին տեղի ունեցած ոճրագործությունը մեծ ցավ է, որը ժամանակի ընթացքում սպիանում, բայց երբեք չի անցնում:
Լռությամբ ու խոնարհումով հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին՝ ներկաները եւս մեկ անգամ ընդգծել են նրանց մեծ ներդրումն ու նվիրումը հայոց պետականության կայացման գործում:
Այնուհետեւ ԱԺ նախագահը պատգամավորների ուղեկցությամբ եղել է Եռաբլուր պանթեոնում եւ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում, հարգել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած ՀՀ ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հիշատակը:
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 27-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող «Երիտասարդությունը` ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված տարբեր մարզերի աշակերտների...
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» բանավեճի ակումբի անդամները: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին: Ա...
ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի համագործակցության արդյունքում մշակվել են մի շարք ուղեցույցներ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) սերտ համագործակցության արդյունքում մշակվել է երեք ուղեցույց, որոնք կնպաստեն ՀՀ ԱԺ խորհրդարանական լսումների ընթացակարգի, խորհրդարանական էթիկայի նորմերի ընկալման եւ ընտրողն...