Տպել
19.10.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ
1 / 1

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի նպաստ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների ապահովման:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է լարվածության աճի միտում:

ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն արձանագրել է, որ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՀԱՊԿ ԽՎ գործընկերների կողմից Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման դատապարտումը: Զրուցակիցներն անընդունելի են համարել հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն առաջարկել է գալիք տարվա գարնանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ նիստն անցկացնել Երեւանում:


19.10.2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Նաբիհ Բըրրիի հետ
Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնեւ (Շվեյցարիա) մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են եր...

19.10.2015
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի 61-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակ...

19.10.2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 18-ին Ժնեւում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում. քննարկվել են երկու երկրների կողմից միջազգային հարթակներում իրա...

19.10.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հոկտեմբերի 18-ին մասնակցել է կիրակնօրյա պատարագին եւ ջրօրհնեքի արարողությանը: Պատարագից հետո ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոն, ներկա գտնվել քաղաքի Հայ առաքելական եկեղեցու Լ...