Տպել
16.10.2015
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 3

Հոկտեմբերի 14-16-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության, Իրավական, Պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման, Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի, Վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի հանձնաժողովների նիստերը:

Վերոնշյալ նիստերին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

ԱՊՀ ՄԽՎ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ Անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի հանձնաժողովների նիստերը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովների փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նույն օրը տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել եւ նիստը վարել է ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Տիգրան Ուրիխանյանը:

ԱՊՀ ՄԽՎ Իրավական, Պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման եւ Վերահսկիչ-բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...