Տպել
14.10.2015
Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ են ուղարկվել միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առավել բաց, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի անունից հրավերներ է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կաներվային եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին՝ հրավիրելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ դիտարկելու Հայաստանում անցկացվելիք հանրաքվեն:


14.10.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկրների խորհրդարանն...