Տպել
09.10.2015
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հանդիպել է ՔՀԿ ներկայացուցիչների հետ
1 / 8

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ:

Նշենք, որ հանրությանն օրինաստեղծ գործունեությանը մասնակից դարձնելու կարեւորագույն առաքելությամբ պայմանավորված՝ խորհրդարանի ղեկավարի գլխավորությամբ օրենսդիր կառույցը որդեգրել է քաղաքականություն՝ քննարկման հարթակ տրամադրելով հանրությանը՝ հանձինս քաղաքացիական հասարակությունը ներկայացնող միավորումների: Ազգային ժողովը, հանդիսանալով բաց կառույց եւ ժողովրդին հուզող խնդիրների վերհանման ամբիոն, մշտապես համագործակցել է ՔՀԿ ներկայացուցիչների հետ եւ այսօր էլ շարունակում է ակտիվ համագործակցությունը: Ամիսներ առաջ կայացած «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը դրա վառ ապացույցն էր, քանի որ մեկտեղել էր տարբեր հարցերով մտահոգ հարյուրի հասնող անհատների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների: Այս ամիսների ընթացքում հանդիպումները շարունակվել են. ավելին, մի շարք ոլորտային հանձնաժողովներում քննարկումները տվել են սպասելի արդյունքներ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում ներգրավված են ներկայացուցիչներ թե հասարակական հատվածից եւ թե խորհրդարանի այն ստորաբաժանումներից, որոնց գործունեությունն առավել փոխկապակցված է մեր երկրի քաղաքացիական հատվածի հետ: Մեծածավալ աշխատանք է իրականացրել նաեւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը՝ ստանձնելով առաքելության իրագործման առաջամարտիկի դերը: ԱԺ-հասարակություն երկխոսության կայացման գործում մեծ դերակատարում է ունեցել նաեւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագիրը:

Հաջողության հասնելու նախադրյաները քննարկվել են աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում: Երկխոսությունն արդեն կայացած է ու դրական արդյունք ապահովելու համար ՔՀԿ ներկայացուցիչները մատնանշել են կոնկրետ ուղղություններ: Նշվել է, որ առաջիկայում ավելի կառուցողական առաջարկներ հնչեցնելու համար անհրաժեշտ է փորձագիտական խմբի օգնություն, որը կաշխատի միայն ՔՀԿ-ների հետ, իսկ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից՝ առաջարկվել է ապահովել հանձնաժողովների հանդիպումներ ՔՀԿ մարզային կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ հյուրերն առաջարկով դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանին՝ առաջիկայում ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը վերապահել ՔՀԿ, այսպես կոչված, պատվիրակի դերը ՀՀ ԱԺ-ում:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ խորհրդարանը բաց է երկխոսության համար եւ պատրաստ է անել հնարավորը՝ բոլոր ողջամիտ առաջարկները կյանքի կոչելու, քանի որ նորանկախ Հայաստանի ձեռքբերումներից մեկն էլ հենց քաղաքացիական հասարակության ձեւավորումն է:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին արժեքավոր ներդրում ունենալու համար մի շարք մասնակիցների հանձնել է շնորհակալագրեր:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...