Տպել
22.09.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 6

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Լասլո Բորբելին եւ պատվիրակության անդամները Ռումինիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Ռումինացի խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։