Տպել
22.09.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ
1 / 1

«Խորապես վշտացած եմ ՀՀ Նախագահի խորհրդական, պետական, քաղաքական գործիչ Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ:

Արմեն Մովսիսյանը մեծ ավանդ ունի մեր երկրի տնտեսության զարգացման ու միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում՝ ի մասնավորի երկար տարիներ պաշտոնավարելով որպես Էներգետիկայի, ապա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:

Ցավակցում եմ Արմեն Մովսիսյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին եւ կիսում նրանց վիշտը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...