Տպել
18.09.2015
Տեղի կունենա «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը

ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպում են «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը:

Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, Իսակովի պողոտա 27/8 հասցեում գտնվող հեծանվահրապարակից եւ կավարտվի Ազգային ժողովի բակում:

Պարգեւատրման արարողությունից հետո Ազգային ժողովի բակում կկայանա տոնական համերգ:

Մրցաշարին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 099-77-08-57 եւ 098-58-70-72 հեռախոսահամարներով: