Տպել
17.09.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Մարգարյանին ծննդյան 90-ամյակի առթիվ
1 / 1

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Մարգարյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Դուք անցել եք կինոգործչի հարուստ ու բովանդակալից ճանապարհ՝ որպես ռեժիսոր, սցենարիստ ու դերասան մասնակցություն ունենալով տասնյակ ֆիլմերում, իրականացնելով հեռուստատեսային բեմադրություններ, մեծ ավանդ ունենալով հայկական կինեմատոգրաֆի պատմությունը կերտելու մեջ:
 
Ձեր ղեկավարությամբ Հայֆիլմին կից դերասանի դպրոց-ստուդիայում գիտելիք են ստացել ու կինոաշխարհի հմայքին ծանոթացել մի քանի սերունդների ներկայացուցիչներ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ ամենայն բարիք»: