Տպել
21.08.2015
Արսեն Բաբայանն արձագանքել է Արամ Մանուկյանի հայտարարություններին

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անձնավորված գնահատականներ է հնչեցրել ՀՀ ԱԺ նախագահի հասցեին` նշելով, թե չկա այնպիսի տարբերակ, որ սահմանադրական հանրաքվեն կայանա սեպտեմբերին: Արամ Մանուկյանը նաեւ հայտնել է, թե իրենք փորձելու են «վիժեցնել» սահմանադրական փոփոխությունները:

Այդ մասին «Արմենպրես» գործակալությունը պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից, ով պատասխանել է. «Գիտեք, եթե Արամ Մանուկյանն իր վարքագծի հետ խնդիրներ ունի, ապա դրա լուծումը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի լիազորությունների շրջանակում չէ: Իսկ հանրաքվեի ժամանակը ժամադրություն չէ, որ այն անձի որոշումներով կայանա, հանրաքվեն օրենսդրության սահմաններում կկայանա ճիշտ ժամանակին: Ինչ վերաբերում է իրենց կողմից «վիժեցնելու» փորձերին, ապա դա գինեկոլոգիական խնդիր է, ոչ թե քաղաքական»:




16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...