Տպել
19.06.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամները ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թեւան Պողոսյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են նաեւ Ցեղասպանության թանգարանում: