Տպել
29.05.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի հրավերով հունիսի 1-ից 5-ը Դամասկոս (Սիրիայի Արաբական Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը, Թեւան Պողոսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակներում կայանալիք «Ազատ ընտրությունների իրականացման իրավունքը. ընտրական օրենսդրության կիրառման դժվարությունը եւ համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին» խորագրով խորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու նպատակով հունիսի 3-ից 6-ը Փարիզ կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հուլիսի 6-ից 12-ը Բեռն (Շվեյցարիա) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...