ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 26-ին հանդիպումներ է ունեցել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնի եւ Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային առեւտրի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկի հետ: Վերջին հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը եւ, մասնավորապես, երկու պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու հանձնաժողովների միջեւ ուղիղ կապը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցների՝ Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի եւ այլն, հետ զարգացող հարաբերություններին: Կողմերը վերահաստատել են համագործակցելու պատրաստակամությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը եւ կարեւորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Արտակ Զաքարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ունեցած հաստատակամ դիրքորոշման համար՝ ընդգծելով կանադական խորհրդարանի երկու պալատների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը վերահաստատող բանաձեւի եւ հայտարարությունների ընդունումը: Պարոն Զաքարյանը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դիտարկել որպես քայլ՝ ընդդեմ Թուրքիայի կամ հօգուտ Հայաստանի, այլ որպես ցեղասպանության ոճիրը կանխարգելելուն ուղղված կարեւոր քայլ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր եւս:
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումները Ճապոնիայում
Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւոր...
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած համատեղ նիստում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2014 թվականին հատկացված ֆինա...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1. Երկուշաբթի, 25 մայիսի 2015թ., ժ.10.00 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ 1) «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եւ պակասուրդ), 2) «Հայաստանի Հանրապե...
ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Կանադայում հանդիպումներ են ունեցել
Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 26-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 ...
Հայաստանի եւ Կանադայի խորհրդարանական բարեկամական խմբերն ընդունել են համատեղ հռչակագիր
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ Կանադա-Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը հանդիսավոր արարողակարգով մայիսի 26-ին Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր: Հռչակագիրը ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 45-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունիսի 7-11-ը Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքում...