Տպել
27.05.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 45-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունիսի 7-11-ը Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը (8-11-ը), Հովհաննես Մարգարյանը (8-11-ը) եւ Արամ Մանուկյանը (8-11-ը):

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունիսի 7-11-ը Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հարցերի եւ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով մայիսի 27-ից հունիսի 3-ը Փարիզ կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը (մայիսի 27-29-ը) եւ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը (մայիսի 27-ից հունիսի 3-ը):

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունիսի 3-6-ը Հռոմ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: