Տպել
19.05.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 19-ին հյուրընկալել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ  համայնքի համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգն ու օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ որոշումների կայացման ընթացակարգերը: Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսին, տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններին:

Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է նաեւ դպրոցականների հարցերին:

Այցի ավարտին աշակերտներն ու մանկավարժները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:



15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...