Տպել
13.05.2015
Աշխատանքային քննարկում ԲՀԿ խմբակցությունում
1 / 1

Մայիսի 13-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Քննարկվել են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես` ԲՀԿ խմբակցության պատգամավորները բարձրացրել են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման հարցը, ինչը գյուղացիական տնտեսությունների հիմնական մտահոգիչ խնդիրներից է: Քննարկվել են նաեւ սննդամթերքի անվտանգության խնդիրները: Պատգամավորները բարձրացրել են հակակարկտային կայանների հարցը, ինչը որոշ մարզերում խիստ անհրաժեշտություն է: Նրանք նախարարին առաջարկել են նաեւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների տարբերակներ` հաշվի առնելով ոլորտում առկա բացերը: Աշխատանքային քննակման ընթացքում նաեւ առաջարկ է հնչել ստեղծել կաթ ներկրողների միություն, որը հնարավորություն կտա կարգավորելու նշյալ ոլորտում գնային քաղաքականությունը: Որպես լրջագույն հիմնահարց` բարձրացվել է նաեւ գյուղմթերքների մթերման հետ կապված խնդիրներն ու գյուղացիական տնտեսություննները որակյալ եւ մատչելի դիզվառելիքով ապահովելու հարցը: Գյուղնախարարը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է պարզաբանումներ: Որոշվել է հաջորդ հանդիպման ընթացքում ամփոփել քննարկման արդյունքները, իսկ օրենսդարական կարգավորում պահանջող խնդիրների վերաբերյալ՝ ներկայացնել օրենքի նախագիծ: