Տպել
29.04.2015
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 1

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ապրիլի 28-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Մանֆրեդ Գրունդի եւ Ֆոլկմար Ֆոգելի հետ:

Ողջունելով գերմանացի գործընկերների այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը կարեւորել է Գերմանիայի քաղաքացիների եւ քաղաքական գործիչների մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին: Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ միջազգային հանրության արձագանքին՝ պարոն Դավթյանը նշել է, որ աշխարհում տեղի է ունեցել կարեւոր փոփոխություն այդ ուղղությամբ, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը թեւակոխել է նոր փուլ:

Մանֆրեդ Գրունդը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, եւ Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբից բացի, ցանկություն կա ձեւավորելու նաեւ Գերմանիա-Հայաստան բարեկամական խումբ: Բարեկամական խմբի ստեղծման ուղղությամբ Բունդեսթագում արդեն տարվում է որոշակի աշխատանք. կազմվում են իրավական փաստաթղթերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: