Տպել
27.04.2015
Տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին նիստը
1 / 2

Ապրիլի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին նիստը, որը վարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հայկական կողմից նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը:

Կազմկոմիտեի նիստի ընթացքում քննարկվել եւ հաստատվել է ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի հայեցակարգը: Նախատեսվում է համաժողովն անցկացնել 2016 թ. երկրորդ կեսին՝ Ռուսաստանում:

Նշենք, որ համաժողովի նպատակն է միջտարածաշրջանային համագործակցության լիարժեք զարգացումը, փոխշահավետ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը եւ բարեկամական ու գործընկերային կապերի ամրապնդումը ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանի երկրների միջեւ: Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, քննարկումների առանցքում կլինեն միջտարածաշրջանային համագործակցության իրավական ասպեկտները, միջսահմանային համագործակցության ակտիվացումը, համագործակցությունը ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափով եւ այլ հարցեր:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...