Տպել
21.04.2015
Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների եւ լիագումար նիստերը
1 / 7

Ապրիլի 16-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 42-րդ լիագումար նիստը, ինչպես նաեւ՝ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, Գիտության եւ կրթության, Իրավական հարցերի հանձնաժողովների նիստերը:

ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը, իրավական հարցերի հանձնաժողովի նիստին՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության հանձնաժողովի նիստին մասնակցել եւ «ԱՊՀ անդամ պետություններում երիտասարդ գիտնականների համագործակցության մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ 42-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Լիագումար նիստի ընթացքում Հովհաննես Սահակյանը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ պատվոգրով:

Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել ԱՊՀ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որտեղ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով: