ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի:
ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: Այն մեծ դերակատարում է ունեցել եւ այսօր էլ ունի հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շատ կարեւոր է հայրենիք-սփյուռք միասնականության գիտակցումը. միայն դրա արդյունքում մեզ կհաջողվի հասնել մեր համազգային խնդիրների լուծմանը: Թուրքիայի իշխանությունները, արհամարհելով առաջադեմ մարդկության կոչերը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն չեն ճանաչում եւ դատապարտում այն, այլեւ պետականորեն իրականացնում են ժխտողական քաղաքականություն: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք պետք է միասնաբար պայքարենք ոչ միայն Ցեղասպանությունը դատապարտելու, այլեւ թուրքական ժխտողականությունը քրեականացնելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ մեր միասնական պայքարի, ինչու չէ նաեւ Թուրքիայի նման քաղաքականության հետեւանքով տարեցտարի ավելանալու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող երկրների թիվը»:
Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցի:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի նամակը Կարել Շվարցենբերգին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կարել Շվարցենբերգին: «Հարգարժան պարոն Շվարցենբերգ, գոհունակությամբ տեղեկացանք այն մասին, որ սույն թվակ...
ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ե...
Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Այցի շրջանակում տեղի կունենան նաեւ մ...
«Հիշում եմ եւ պահանջում» խորագրով հուշ-երեկո Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում կայացել է «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումն անցկ...