Տպել
01.04.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել ապաստան հայցողներին եւ փախստականներին վերաբերող միջազգային պայմանագրերին, ԵՄ կողմից ընդունված առանձին կանոնակարգերին, ինչպես նաեւ ԵՄ պրակտիկային: Առաջարկվում է միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին տալ ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանելու լիազորություն: Բնակության ներքին կարգապահական կանոններն առնչվելու են կացարանի բնակիչների համակեցության հարցերին:

Հանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ով մի շարք առարկություններ ուներ օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնակատարի առաջարկները հանձնաժողովն առաջիկայում կքննարկի. ընդունելի լինելու դեպքում դրանք կներառվեն օրենքի նախագծում:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարով:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...