Տպել
01.04.2015
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1 / 4

Մարտի 31-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ռուս պատգամավորները ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: