Տպել
31.03.2015
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ՝ ապրիլի 17-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Քննարկվել է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի եւ նոր տեղակալի ընտրության հարցը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վահե Էնֆիաջյանին այսուհետ կփոխարինի Վահան Բաբայանը: