Տպել
26.03.2015
Մամուլի ասուլիսի հրավեր

Մարտի 28-ին՝ ժամը 17:20-ին, ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճին կից սրահում տեղի կունենա ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համատեղ մամուլի ասուլիսը: Մինչ այդ կգումարվի վերոհիշյալ հանձնաժողովների երրորդ համատեղ նիստը: