Տպել
14.03.2015
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ
1 / 2

Մարտի 12-14-ը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ընդառաջ Լեռնային Ղարաբաղ են այցելել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ԵՄ-Հայաստան ԽՀՀ  անդամները՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Ստեփան Մարգարյանը, Կարեն Բոթոյանը եւ Աղվան Վարդանյանը:

Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ արցախցի գործընկերների հետ, ինչպես նաեւ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: ԱԺ պատվիրակության անդամները տեղեկացել են հակամարտության գոտում տիրող իրավիճակին եւ այդ հարցում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մոտեցումներին, ձեռնարկած քայլերին: