Տպել
12.03.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է էստոնացի իր գործընկերոջը
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի հետ:

Երկուստեք կարեւորվել է երկկողմ հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսությունը:

Էդուարդ Շարմազանովը Լայնե Ռանդյարվին եւ էստոնացի խորհրդարանականներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններին:

Էստոնացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին` Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել եւ դատապարտել Թուրքիայի վարքագիծը, մասնավորապես Հայաստանի ապօրինի շրջափակումը եւ հայ-թուրքական հաշտեցումը ԼՂ հակամարտության հետ շաղկապելը:

ԱԺ փոխնախագահը Լայնե Ռանդյարվին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...