Տպել
05.03.2015
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել պատանի երկրապահ կամավորականների երդման հանդիսավոր արարողությանը
1 / 5

Հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող պատանի երկրապահ կամավորականները մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Կ- Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող հրապարակում, հանդիսավորությամբ երդվել են բարձր պահել հայ երկրապահի պատիվը, անմնացորդ նվիրումով շարունակել պապերի ու հայրերի փառավոր գործը, իրենց կյանքը չխնայել հայրենիքի պաշտպանության համար։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը պատանի երկրապահների երդման կապակցությամբ հրապարակել է ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը։

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նախ շնորհավորել է պատանի կամավորականներին, ապա նշել, որ խորհելու եւ հպարտանալու օր է. խորհելու մեր պետության եւ պետականության անցած ճանապարհի մասին։

«Մեր ոչ վաղ անցյալի պատմության մեջ իր վեհությամբ վեր է հառնում Վազգեն Սարգսյանի՝ հայոց սպարապետի մոնումենտալ կերպարը։ Նա ավելին էր, քան մտավորականը, ավելին՝ քան ազատամարտիկը, ավելին՝ քան զորականը»,-ասել է ԱԺ նախագահը։

Գալուստ Սահակյանը պատանի երկրապահ կամավորականներին մաղթել է անմնացորդ կերպով շարունակել հայոց սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի սրբազան գործը՝ անմնացորդ նվիրումն ու պայքարը հանուն մեր երկրի եւ Արցախի։

Պատանի երկրապահ կամավորականներին շնորհավորել եւ բարեմաղթանքի խոսք են ասել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

Երդման արարողության ավարտին տեղի է ունեցել հանդիսավոր շքերթ։ Պատանի եւ երիտասարդ երկրապահ կամավորականները ցուցադրել են արեւելյան մարտարվեստին տիրապետելու իրենց հմտությունները։

Ծայրագույն պատրիարք Ն-Ս-Օ- Տ-Տ- Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ այսուհետեւ մարտի 5-ը նշվելու է որպես Պատանի երկրապահ կամավորականների օրհնության օր։


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...