Տպել
25.02.2015
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Սամվել Շահմուրադյանի 60-ամյակի կապակցությամբ
1 / 1

Փետրվարի 25-ի ԱԺ քառօրյա նիստի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Սամվել Շահմուրադյանի 60-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվել է.

«Հարգելի գործընկերներ,
այսօր լրանում է հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ մեր վաղամեռիկ գործընկեր,Գերագույն խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ, լրագրող եւ հրապարակախոս Սամվել Շահմուրադյանի ծննդյան 60-ամյակը:

Ցավալի է, որ նրա մասին ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով: Սակայն Սամվել Շահմուրադյանն իր կարճ, բայց հագեցած կենսագրությամբ միշտ ներկա ժամանակի մեջ է:

Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր թեկուզ փոքր-ինչ ճանաչել են Սամվել Շահմուրադյանին, բնավ չեն կասկածում, որ նա որպես մտավորական ու հասարակական-քաղաքական գործիչ այսօր էլ կլիներ մեր երկրի արտաքին ու ներքին կյանքի ակտիվ մասնակիցներից մեկը եւ, իհարկե, սահմանային ու շփման գծի ամենաթեժ կետերում, այնտեղ, որտեղ նա 1992-ին զոհվեց մտավորականի, պատգամավորի եւ հայրենիքի պաշտպան ազատամարտիկի իր պարտքը կատարելիս:

Այդ պարտքը պարտավորություն չէր, ոչ էլ որեւէ գրված օրենքի պարտադրանք, բայց Սամվել Շահմուրադյանն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր անտեսում բարոյականության ու մարդասիրության, հայրենիքն ու պետությունը սիրելու չգրված, բայց բոլորի կողմից ընդունելի օրենքները: Այդ ամենի վրա էր խարսխված լրագրողի, գրողի եւ Գերագույն խորհրդի պատգամավորի նրա գործունեությունը: Այդ ամենի արդյունքում 1989-ին ծնվեց «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով»  վերնագիրը կրող նրա օպերատիվ վավերագրությունը Սումգայիթի հայերի ցեղասպանության մասին, ծնվեց ականատեսների դեռ մխացող պատմությունների ու հիշողությունների հիման վրա եւ, որպես անմիջական վկայություն-ուղերձ, հասցեագրվեց քաղաքակիրթ մարդկությանը:

Այսօր Սամվել Շահմուրադյանը մեզ հետ չէ, սակայն մեզ հետ է նրա գործը եւ անունը: Թող որ մեր չխամրող հիշողությունը նրա մասին լինի մեր հարգանքի տուրքը մեր գործընկերոջը»:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...