Տպել
24.02.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Փետրվարի 24-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Հյուսիսային համալսարանի մի խումբ դասախոսներ եւ ուսանողներ: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:

Ուսանողները Էդուարդ Շարմազանովին տեղեկացրել են Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի որոշման մասին, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ուսանողները կարող են համալսարանում սովորել՝ վճարելով ուսման վարձի կեսը: Ուսանողներն առաջարկել են կիրառել այս մոտեցումը նաեւ հայաստանյան այլ բուհերում: Էդուարդ Շարմազանովը  դրական է գնահատել համալսարանի գիտխորհրդի որոշումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայոց խորհրդարանը նույնպես նախատեսել է որոշակի միջոցառումներ, սակայն ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուր հայ: Խոսելով համահայկական հռչակագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովն այն համարել է պատմական փաստաթուղթ համայն հայության համար:


24.02.2015
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 24-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին: ԱԺ նախագահ Գալուստ Սա...

24.02.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2....