Տպել
23.02.2015
Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում
1 / 7

Փետրվարի 23-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված շուրջ 25 արվեստագետների գործեր էին ցուցադրված խորհրդարանում: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ հայտնի նկարիչների կտավների կողքին այսօր ցուցադրված են նաեւ երիտասարդ նկարիչների աշխատանքներ: ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ՝ զուգակցելով արվեստն ու քաղաքականությունը, նպաստելով մեր ներաշխարհի հարստացմանը: Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Սերյոժա Վարդանյանի, Լեւոն Ազատյանի, Սամվել Չիբուխչյանի, Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Նորա Բադալյանի, Արեւիկ Արեւշատյանի եւ այլոց կտավները եւս մի քանի օր կզարդարեն Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահը:


23.02.2015
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան
Փետրվարի 23-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ Աժ պատգամավոր Մելիք Մանուկյանը ներկայացրել է հրաժարականի մասին գրավոր դիմում: ԱԺ նախագահը հիշեցրել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նիստում հրաժարականի հր...

23.02.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Փետրվարի 23-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրե...