ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն էլ ավելի առաջ մղելու գործում:
ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, ինչպես նաեւ Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի կողմից: Նա ընդգծել է, որ հարկավոր է միասնաբար պայքարել թուրքական ժխտողականության դեմ:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները:
Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը` որպես ՀԱՊԿ ԽՎ-ի պատվիրակության ղեկավար, Վիեննայում մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
Հարգանքի տուրք Վիեննան ազատագրած խորհրդային զինվորի հիշատակին
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուա...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում հանրապետական կուսակցության անդամ կանանց խնդրանքով ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Ս...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ: Այս տոնը մեզանում պաշտոնապես ընդամենը 10 տարվա պատմություն ունի, սակայն նրա մեջ մեր պատմության ժամանակներն ու տարաժամանակյա պատմությունն են, ...